«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ Ավինյան
Հայաստան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ համատիրությունների գործող համակարգը պետք է արմատապես փոխվի։
«Մարդիկ շատ լավ հասկանում են՝ իրենց համատիրություններն ինչ գործառույթներ ունեն, ու այդ գործառույթները փաստացի տեսնում են, որ չեն իրականացվում։ Պետք է նորմալ ընտրություն կազմակերպվի ու արմատախիլ արվի այդ պորտաբույծների համակարգը»,- ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ որոշ համատիրությունների աշխատակիցներ պարզապես ստանում են աշխատավարձ՝ առանց իրենց գործառույթները պատշաճ կատարելու։
Ավինյանը նաև պնդել է, որ նախկին իշխանություններն այդ համակարգն օգտագործել են ընտրական նպատակներով։ «Պետք է էդ պորտը կտրել»,- ասել է Երևանի քաղաքապետը։

















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)