Ո՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել է
Հասարակություն
Թարմ սննդամթերքը, դեղամիջոցները և մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված ապրանքներն ավելի նպատակահարմար է գնել ֆիզիկական խանութներից, այլ ոչ թե մարկետփլեյսներից։ Այս մասին հայտարարել է մարքեթինգի փորձագետ Վլադիսլավ Նովիկովը։
Նրա խոսքով՝ կաթ, միս, յոգուրտ և այլ արագ փչացող մթերքներ գնելիս կարևոր է տեղում ստուգել արտադրության ամսաթիվն ու պիտանելիության ժամկետը և չսահմանափակվել առցանց հարթակում տեղադրված լուսանկարով կամ նկարագրությամբ։
Նովիկովը նաև զգուշացրել է դեղամիջոցների առցանց գնման ռիսկերի մասին։ Նրա խոսքով՝ եթե մարկետփլեյսում հակաբիոտիկ կամ դեղատոմսով տրամադրվող դեղամիջոց է վաճառվում սովորական ապրանքների բաժնում՝ դեղատնային հատուկ համակարգից դուրս, դա պետք է կասկած հարուցի, նույնիսկ եթե առաջարկվող գինը շատ ցածր է։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)