Ռուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը շարունակելու է հասնել Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստների և նրանց աջակիցների կողմից խորհրդային ժողովրդի նկատմամբ իրականացված գործողությունները որպես ցեղասպանություն միջազգային մակարդակով ճանաչելուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Լավրովի ուղերձը՝ նվիրված խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման հարցերով փորձագիտական խորհրդի առաջին նիստին։
Լավրովը հիշեցրել է, որ այս տարի՝ ապրիլի 19-ին, Ռուսաստանում առաջին անգամ նշվել է 1941–1945 թվականներին նացիստների և նրանց աջակիցների գործողությունների հետևանքով զոհված խորհրդային քաղաքացիների հիշատակի օրը։ Նրա խոսքով՝ ռուսական դիվանագիտությունը կշարունակի աշխատել այդ հանցագործությունների համապատասխան իրավական որակավորումը միջազգային հանրության կողմից ճանաչելու ուղղությամբ։
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ այդ նպատակով Մոսկվան մտադիր է սերտորեն համակարգել իր քայլերը հարևան երկրների դաշնակիցների և համախոհների հետ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)