Ռուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ
Ռուսաստան
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանձնարարել է արագացնել վառելիքի շուկայում իրավիճակի մշտադիտարկման տեղեկատվական համակարգի ստեղծումն ու կատարելագործումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարությունը։
Նովակը վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել Դաշնության խորհրդի, էներգետիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտի նախարարությունների, Դաշնային հակամենաշնորհային ծառայության, ոլորտային ընկերությունների և տարածաշրջանների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության արդյունքներով համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ շարունակել վառելիքի շուկայի վիճակին հետևելու միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումն ու կատարելագործումը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)