Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումը
Հասարակություն
Արագ և կտրուկ ռիթմով երաժշտությունը մեքենա վարելիս կարող է շեղել վարորդի ուշադրությունն ու խանգարել ճանապարհին կենտրոնանալուն։ Այս մասին 360.ru-ին հայտնել է բժիշկ-նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Մարինա Անիկինան։
Մասնագետի խոսքով՝ նման երաժշտություն լսելիս կարող է բարձրանալ կորտիզոլի մակարդակը, միաժամանակ արագ սպառվել ուշադրության պահպանման համար կարևոր նորադրենալինը։ Արդյունքում վարորդը կարող է ավելի հեշտ շեղվել կամ որոշ ժամանակ կորցնել կենտրոնացումը՝ չնկատելով, օրինակ, հետիոտնին կամ լուսացույցի ազդանշանը։
Միևնույն ժամանակ չափազանց հանգիստ երաժշտությունն էլ կարող է թուլացնել և քնկոտություն առաջացնել, հատկապես հոգնած վարորդների մոտ։ Անիկինան մեքենա վարելիս առավել հարմար է համարում միջին տեմպով երաժշտությունը և խորհուրդ է տալիս նաև հետևել ձայնի բարձրությանը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)