Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգը
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա միջազգային շփումներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 8-ին Պուտինն աշխատում է Կրեմլում։ Նախատեսված է Տվերի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վիտալի Կորոլյովի զեկույցը, ինչպես նաև մի շարք ոչ հրապարակային հանդիպումներ։ Օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի նախագահը նաև միջազգային հեռախոսազրույց կունենա։
Սեպտեմբերի 9-ին Կրեմլում նախատեսված են Պուտինի բանակցությունները Վիետնամի առաջնորդ Տո Լամի հետ։ Բացի այդ, սեպտեմբերի 12–13-ը ՌԴ նախագահը կմասնակցի Նյու Դելիում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)