Պաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico
Աշխարհ
ԵՄ երկրների նախկին քաղաքական և ռազմական ղեկավարներից կազմված «բարձր մակարդակի» պաշտպանական խումբ ստեղծելու նախաձեռնության ձախողումը նոր հարված է դարձել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի դիրքերին։ Այս մասին գրում է Politico-ն։
Սեպտեմբերի սկզբին Կալասը հայտարարել էր Եվրոպայի ռազմական կարողությունների բացերը վերացնելու նպատակով հատուկ խումբ ստեղծելու մտադրության մասին։ Նախատեսվում էր այն պաշտոնապես գործարկել այս շաբաթ, սակայն, Politico-ի տվյալներով, ԵՄ մի շարք երկրներ դեմ են արտահայտվել նախաձեռնությանը, ինչի հետևանքով Կալասը ստիպված է եղել հրաժարվել ծրագրից։
Պարբերականը նշում է, որ խմբի գործարկումից երկու օր էլ չանցած նախաձեռնության չեղարկումը նոր խնդիր է ստեղծել Կալասի համար, որն արդեն իսկ ազդեցության համար մրցակցության մեջ է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Ավելի վաղ Euractiv-ը գրել էր, որ ֆոն դեր Լայենի և Կալասի միջև լիազորությունների ու ազդեցության համար պայքարը բաց փուլ է անցել, իսկ հիմնական տարաձայնություններից մեկը վերաբերում է նրան, թե ով պետք է որոշիչ դեր ունենա ԵՄ արտաքին քաղաքականության ձևավորման հարցում։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)