Համաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial Times
Համաշխարհային Մամուլ
Տասնամյակներ շարունակ համաշխարհային նավագնացությունը կարգավորող և առևտրային նավերի ազատ տեղաշարժը երաշխավորող սկզբունքները սկսել են խաթարվել՝ պատերազմների և այսպես կոչված «ստվերային նավատորմի» ընդլայնման պատճառով։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով 18 ծովային պետությունների գերատեսչությունները միավորող Consultative Shipping Group-ին (CSG)։
Դանիայի ծովային վարչության գլխավոր տնօրեն Բրիան Վեսելը նշել է, որ համաշխարհային առևտուրը երկար ժամանակ կառուցվել է այն սկզբունքի վրա, որ նավերը կարող են ազատորեն հատել սահմանները, սակայն այժմ այդ սկզբունքը գնալով ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում։
CSG-ի գնահատմամբ՝ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը, COVID-19-ի համավարակի հետևանքները և արևմտյան պատժամիջոցների ֆոնին ձևավորված «ստվերային նավատորմի» աճը ոչ թե առանձին երևույթներ են, այլ ծովային ոլորտում ավելի խորքային փոփոխությունների ազդակներ։
Մասնագետները զգուշացնում են, որ նավագնացության միասնական կանոնների և առևտրային նավերի չեզոքության սկզբունքի թուլացումը կարող է լուրջ վտանգ ստեղծել միջազգային առևտրի համար։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)