Ռուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպան
Ռուսաստան
Ռուսաստանի հետ երկխոսության ուղիները բաց պահելու և պրագմատիկ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»։ Այս մասին հայտարարել է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպան Եվգենի Ստանիսլավովը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը հայտնել է 10 ռուս դիվանագետի արտաքսման որոշման մասին։ Հունգարական կողմը պնդում է, որ դիվանագետների գործունեությունն անհամատեղելի է եղել նրանց կարգավիճակի հետ։ Միաժամանակ Բուդապեշտում ընդգծել են, որ այդ քայլը չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում։
«Ռուսաստանի հետ երկխոսության ուղիները բաց պահելու և պրագմատիկ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին նրանց հայտարարությունները բացարձակապես ոչինչ չարժեն»,- ասել է Ստանիսլավովը։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի Հունգարիայի կողմից ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)