Էյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետո
Աշխարհ
Փարիզի Էյֆելյան աշտարակը կրկին բացվել է այցելուների համար աշխատակիցների գործադուլից հետո։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, բողոքի պատճառը եղել է աշտարակի ղեկավարության որոշումը՝ ժամանակավորապես աշխատանքից հեռացնել կին աշխատակիցներին հինդուիստական BAPS կազմակերպության պատվիրակության այցի ընթացքում։
Պատվիրակությունն Էյֆելյան աշտարակ է այցելել սեպտեմբերի 5-ին։ BAPS-ի ներկայացուցիչները խնդրել էին այնպես կազմակերպել այցը, որպեսզի պատվիրակության անդամները շփում չունենան կանանց հետ, և աշտարակի ղեկավարությունը համաձայնել էր այդ պահանջին։ Որոշումը դժգոհություն էր առաջացրել աշխատակիցների շրջանում, որոնք երկուշաբթի գործադուլ էին սկսել, ինչի հետևանքով հայտնի տեսարժան վայրը ժամանակավորապես փակվել էր։
Ավելի ուշ BAPS-ը պաշտոնապես ներողություն է խնդրել կատարվածի համար՝ միաժամանակ նշելով, որ, իրենց տեղեկություններով, որևէ մեկին չի արգելվել մուտք գործել աշտարակ։
Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը միջադեպն անընդունելի է անվանել և հայտարարել, որ կատարվածի հանգամանքները պարզելու համար հետաքննություն կանցկացվի։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)