Գերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ
Աշխարհ
Գերմանիայի 2027 թվականի դաշնային բյուջեի նախագիծը նախատեսում է 1945 թվականից հետո երկրի ամենախոշոր ռազմական ծախսերը։ Այս մասին հայտարարել է «Սառա Վագենկնեխտի միություն՝ հանուն բանականության և արդարության» կուսակցության հիմնադիր Սառա Վագենկնեխտը։
Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները բանակի վերազինումն իրականացնում են նոր պարտքերի հաշվին։ Նախագծով պաշտպանական ծախսերը 2026 թվականի 82,2 մլրդ եվրոյից 2027-ին պետք է աճեն մինչև 109,7 մլրդ եվրո՝ շուրջ 27,5 մլրդ եվրոյով։ Բացի այդ, ևս 11,6 մլրդ եվրո նախատեսվում է ուղղել Ուկրաինայի աջակցությանը։
Վագենկնեխտը քննադատել է կառավարության քաղաքականությունը՝ պնդելով, որ ռազմական ծախսերի ավելացման համար կրճատվում են սոցիալական ոլորտին հատկացվող միջոցները։ Նման դիրքորոշում է հայտնել նաև կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Սևիմ Դաղդելենը՝ նշելով կրթության և ընտանիքների աջակցության ծախսերի կրճատումը։
Գերմանիայի կառավարությունը բյուջեի նախագիծը հաստատել էր հուլիսին, իսկ սեպտեմբերի 8-ին Բունդեսթագը սկսել է դրա քննարկումն առաջին ընթերցմամբ։ Նախատեսվում է, որ 2027 թվականին նոր փոխառությունների զուտ ծավալը կհասնի ռեկորդային՝ 118,7 մլրդ եվրոյի։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)