Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետ առկա հակամարտության կարգավորման շրջանակում՝ մասնավորապես էներգետիկ անվտանգության և պարենային մատակարարումների հարցերում:
Ըստ նրա՝ հացահատիկի ու էներգետիկայի թեմաները գլոբալ նշանակություն ունեն և առանցքային են ոչ միայն հակամարտող կողմերի, այլև Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ պետությունների համար։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ուկրաինական կողմն արդեն իսկ գնացել է բազմաթիվ զիջումների, և այժմ համապատասխան քայլեր են ակնկալվում Մոսկվայից։
Անդրադառնալով բանակցային հեռանկարներին՝ Զելենսկին նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների Մոսկվա կատարած այցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել քննարկել երկխոսությունն առաջ մղելու առաջարկները: Այդուհանդերձ, Ուկրաինայի ղեկավարի պնդմամբ, ռուսական կողմը դեռևս իրական փոխզիջումների չի ձգտում՝ հույսը դնելով ձմեռային ռազմական գործողությունների և ենթակառուցվածքների վրա ճնշում գործադրելու վրա:
Զելենսկու խոսքով՝ ցանկացած դիվանագիտական կարգավորում պետք է ուղեկցվի Ուկրաինայի համար անվտանգության հստակ երաշխիքներով և տնտեսական աջակցության ապահովմամբ: Կիևը նախատեսում է աշնանային ամիսներն օգտագործել բանակցային շփումները վերականգնելու նպատակով, մինչդեռ Միացյալ Նահանգները ևս դիտարկում է ձմռանն ընդառաջ և ձմռան ընթացքում իրավիճակի դեէսկալացիայի հնարավորությունները։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)