Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Հայաստան
Երևանի ավագանու որոշմամբ «Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից նշում են, որ ընկերության լուծարումը «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման տրամաբանական շարունակությունն է։
Նոր կենտրոնի նպատակն է երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարումը դարձնել առավել տվյալահեն։ Այս ուղղությամբ արդեն մեկնարկել է Տվյալների միասնական պահոցի ստեղծումը, որտեղ կենտրոնացվելու են քաղաքի թվային համակարգերից ստացվող՝ երթևեկությանը վերաբերող տվյալները։
Նախատեսվում է նաև տեսախցիկների միջոցով հաշվարկել տրանսպորտային հոսքերը՝ օրվա տարբեր ժամերին և տարվա տարբեր ամիսներին։ Քաղաքապետարանի տվյալներով՝ գրեթե ամբողջությամբ գույքագրվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը։ Նախատեսվում է ստեղծել նոր լուսացուցային համակարգ, իսկ մինչ այդ կարգաբերել գործող լուսացույցները՝ քաղաքի երթևեկության բեռնվածությունը նվազեցնելու նպատակով։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)