Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ
Ադրբեջան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Բաքվում ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենին: Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը: Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հիմնախնդիրները:
Զրուցակիցներն անդրադարձել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին, երկարաժամկետ խաղաղության ապահովման հեռանկարներին և համապատասխան գործընթացի առաջմղման քայլերին: Քննարկվել են նաև տարածաշրջանում տևական կայունություն հաստատելուն ուղղված հնարավորությունները:
Բացի այդ, օրակարգում են եղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարելիցի շրջանակում Մամեդովի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի արդյունքները և կնքված եռակողմ հռչակագիրը: Դիտարկվել են «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի կյանքի կոչմանն ու այդ ուղղությամբ ենթակառուցվածքների շինարարությունը համակարգող կառավարման ընկերության ստեղծմանը վերաբերող մանրամասները:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև ռազմավարական գործընկերության խարտիայում ամրագրված ուղղություններով հետագա համագործակցության հեռանկարները:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)