Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը
Այլ
24 տարեկանում մահացել է չինացի հայտնի ֆուդ բլոգեր Ինյինը։ Այս մասին հայտնում է toutiao.com-ը։
Ինյինը հայտնի էր իր mukbang բլոգով՝ երբ մարդը տեսախցիկի առջև տարբեր ուտեստներ է ուտում։ Բլոգերի սնունդը միշտ ծանր է եղել, պարունակել է շատ յուղ և աղ։ Գազետա.ռու-ն գրում է, որ երիտասարդ բլոգերը սրտի կանգ է ունեցել՝ պայմանավորված ծանր հիպոկալեմիայով։ Սա պայմանավորված էր մեծ քանակությամբ յուղոտ, աղի սննդի չարաշահմամբ, ինչպես նաև քնի պակասով և անընդհատ աշխատանքով։ Մահվանից մի քանի օր առաջ նա հայտնել էր, որ հոսպիտալացվել է կալիումի ցածր մակարդակի պատճառով։
Կալիումը կարևոր դեր է խաղում օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի, այդ թվում՝ սրտի, մկանների և նյարդերի գործունեության մեջ։ Այն պահպանում է ջրա-աղային հավասարակշռությունը և օգնում է վերահսկել արյան ճնշումը։ Այս հանքանյութի անբավարարությունը կամ ավելցուկը կարող է հանգեցնել սրտանոթային և նյարդային համակարգերի խնդիրների։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)