Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը։
«Կհետևեմ վերկացի և առավոտյան մարմնամարզության գործընթացին, եթե ժամանակը թույլ տա, նաև կնախաճաշենք զինվորների հետ»,- հրապարակած տեսանյութում ասել է նա։
Ըստ նախարարի, այս անակնկալ այցերն ի ցույց են դնում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցի ընթացքում, որովհետև, որպես կանոն, նախարարի այցին նախապատրաստվում են, արվում են աշխատանքներ, որոնք չեն արվում սովորական առօրյայում։
«Եվ ամենակարևորը, ինձ համար ակնհայտ է դառնում, թե որ զորամասում որքանով են հետևում օրվա կարգացուցակի պատշաճ կատարմանը»,- ասել է Պապիկյանը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)