Արաղչի․ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն փոխի իրավիճակը
Աշխարհ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուրջ 47 տարվա պատժամիջոցներից հետո Իրանի դեմ պատերազմի է գնացել՝ ի շահ Իսրայելի, սակայն, իր գնահատմամբ, դա աղետալի հետևանքներ է ունեցել նաև հենց ԱՄՆ-ի համար, այդ թվում՝ երկրի միջազգային հեղինակության առումով։
«Չկարողանալով հասնել իր նպատակներին՝ ոչ պատժամիջոցների, ոչ էլ պատերազմի միջոցով, Վաշինգտոնը առաջարկում է «նորարարական» լուծում՝ ավելի շատ պատժամիջոցներ։ Լո՞ւրջ», — նշել է Արաղչին։
Հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ ԱՄՆ-ը սեպտեմբերի 8-ին նոր լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)