Իսրայելը փակում է Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը
Աշխարհ
Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Արևելյան Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծման արգելքի. գրում է Reuters-ը։
Բրիտանիայի որոշումը վերաբերում է իսրայելական բնակավայրերի արտադրանքին, որոնք Լոնդոնի և մի շարք այլ երկրների գնահատմամբ անօրինական են միջազգային իրավունքի տեսանկյունից։
Իսրայելը, բացի հյուպատոսության փակվելուց, հայտարարել է նաև մի շարք բրիտանացի պաշտոնյաների մուտքն արգելելու և Գազայի հարցով համագործակցությունից Մեծ Բրիտանիային հեռացնելու մասին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)