ՀՀ ատոմային էլեկտրակայանը նախատեսվում է կանգնեցնել 55 օրով․ գլխավոր տնօրեն
Հայաստան
2027 թվականին Հայկական ատոմային էլեկտրակայանը նախատեսվում է կանգնեցնել 55 օրով՝ պլանային տարեկան աշխատանքների իրականացման և վառելիքի վերալիցքավորման նպատակով։ Խոշոր հանգույցների փոխարինում չի նախատեսվում, հայտնել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Այս տարի կայանի վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր։ Բացի պատասխանատու սպառողների հովացման համակարգի փոխարինումից, իրականացվել է ևս 20 խոշոր արդիականացման աշխատանք։
Մարտիրոսյանի խոսքով՝ ռեակտորի իրանի մետաղի նմուշների երկրորդ խմբաքանակն էլ ուղարկվել է Ռուսաստան՝ փորձաքննության։ Աշխատանքն իրականացվում է «Ռոսատոմի» հետ համատեղ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)