ՊԵԿ-ից խիստ հիշեցում տնտեսավարողներին․ անկանխիկ վճարումները չսահմանափակել
Հայաստան
ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին. անկանխիկ վճարումների հնարավորությունն այսօր քաղաքացիների և հաճախորդների համար պարզապես հարմարության հարց չէ, այլ՝ ժամանակակից հասանելի և արդյունավետ սպասարկման կարևոր մաս։
ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսավարողները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, իրականացվող աշխատանքների և իրացվող ապրանքների դիմաց անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։
Ինչ պետք է անել
- ունենալ և պատշաճ կիրառել անկանխիկ վճարումների ընդունման համար անհրաժեշտ գործիքները,
- հաճախորդին տալ ազատ ընտրության հնարավորություն՝ կանխիկ, թե անկանխիկ եղանակով վճարելու համար՝ օրենքով նախատեսված դեպքերում,
- չսահմանափակել հաճախորդի կողմից անկանխիկ վճարում կատարելու հնարավորությունը։
Կարևոր է նաև հիշել, որ անկանխիկ վճարումների հասանելիությունը նաև ավելի հարմար և վստահելի սպասարկման հնարավորություն է։ Հարկ վճարողների կողմից այս հնարավորության պատշաճ ապահովումը նպաստում է ինչպես հաճախորդների սպասարկման բարելավմանը, այնպես էլ Հայաստանում ժամանակակից վճարային մշակույթի զարգացմանը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)