Գուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագա
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, չորեքշաբթի օրը, նշելով իր վերջին` Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մեկնարկը, հույս է հայտնել, որ համաշխարհային կազմակերպությունը կարող է աշխարհը տանել դեպի ավելի առողջ և խաղաղ ապագա։
«Քանի որ ես վերջին անգամ եմ մասնակցում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին որպես գլխավոր քարտուղար, ես մեծ հույս ունեմ ավելի լավ, առողջ և ավելի խաղաղ ապագայի համար՝ շնորհիվ այստեղ կատարվող աշխատանքի։ Դիվանագիտության, երկխոսության և համագործակցության միջոցով եկեք գտնենք այն լուծումները, որոնք անհրաժեշտ են մեր աշխարհին», - գրել է նա X-ում։
Ավելին, հեռացող գլխավոր քարտուղարը Գլխավոր ասամբլեան անվանել է մի վայր, որտեղ դեմ առ դեմ քննարկվում էին աշխարհի բոլոր ամենալուրջ խնդիրները և աջակցություն հայտնել նոր նստաշրջանի նախագահող Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Խալիլուր Ռահմանին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը պաշտոնապես բացվել է Նյու Յորքում երեքշաբթի օրը: Ավանդույթի համաձայն, Գլխավոր ասամբլեան կանցկացնի բարձր մակարդակի շաբաթ: Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 22-26-ը, իսկ սեպտեմբերի 28-ին՝ կրկին: Ռուսաստանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա ելույթը սպասվում է սեպտեմբերի 26-ին:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)