Նոր մանրամասներ՝ դպրոցների տնօրենների կաշառքի գործի վերաբերյալ
Իրավունք
Գեղարքունիքի մարզում կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից երեքի նկատմամբ կալանքը կիրառվել է որպես խափանման միջոց։ Նրանց թվում են մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը և դպրոցի տնօրեններից մեկը. այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են Euromedia 24TV-ին։
Հակակոռուպցիոն կոմիտեից Euromedia 24TV-ին հայտնեցին, որ ևս մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։
Հիշեցնենք, որ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը և մարզի մի շարք դպրոցների տնօրեններ։
ՍԻԼՎԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)