Միամտություն է կարծել, թե Ռուսաստանին կարելի է կոտրել. Զախարովա
Ռուսաստան
Միամտություն է կարծել, թե ռուսական երկնքում քաղաքացիական ինքնաթիռների հասցեին Վլադիմիր Զելենսկու շանտաժը կարող է կոտրել Ռուսաստանին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր պատմության ընթացքում մենք տարբեր բաներ ենք ապրել, ապրել ենք զավթողական պատերազմների տարբեր տեսակներ, որոնք մղվել են մեր երկրի դեմ: Մի՞թե որևէ մեկը կարծում է, թե մեզ կարելի է կոտրել», - ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան՝ խոսելով Զելենսկու սպառնալիքների մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական երկնքում քաղաքացիական ինքնաթիռների հասցեին Զելենսկու սպառնալիքներն անվանել է պետական ահաբեկչության հայտ: Ռուսաստանը պատասխանելու բան կգտնի, եթե Կիևը փորձի իրականացնել այդ սպառնալիքները, ընդգծել է երկրի ղեկավարը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)