Իրանն հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի օգտագործած ռազմաբազային և 10 նավի՝ Հորմուզի նեղուցի մոտ․ Reuters
Համաշխարհային Մամուլ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սեպտեմբերի 9-ին բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանի Ալ Ազրաքի շրջանում գտնվող և ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող ռազմաբազային, ինչպես նաև հայտարարել Հորմուզի նեղուցի մոտ 10 նավի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հորդանանի իշխանությունների տվյալներով՝ երկրի ՀՕՊ համակարգերը որսացել են արձակված 20 իրանական հրթիռներից 18-ը, իսկ ևս երկուսն ընկել են չբնակեցված տարածքներում։ Տուժածներ չկան։ Ամերիկացի պաշտոնյան ևս հայտարարել է, որ հարվածներն արդյունավետ չեն եղել, և բոլոր ամերիկացի զինծառայողները ողջ են։
ԻՀՊԿ-ն հայտնել է նաև Հորմուզի նեղուցում երկու ամերիկյան նավի և ութ նավթատարի վրա հարձակման մասին՝ պնդելով, որ դրանք փորձել են անցնել Իրանի կողմից «արգելված և վտանգավոր» հայտարարված գոտով։ Դրան նախորդել էր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարությունը հինգ իրանական նավթատար ոչնչացնելու մասին։ Վաշինգտոնի պնդմամբ՝ դա պատասխան էր նախորդ օրերին ամերիկյան ռազմանավերի դեմ իրանական հրթիռային հարձակումների փորձերին։
Տարածաշրջանում լարվածության կտրուկ աճը մտահոգություններ է առաջացրել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների հնարավոր խափանման շուրջ։ Դրա ֆոնին Brent տեսակի նավթի գինը մոտեցել է մեկ բարելի դիմաց 100 դոլարին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)