Գուտերեշը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Հարավային Լիբանանում իր գործողությունները
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իսրայելի իշխանություններին դադարեցնել Հարավային Լիբանանում ռազմական գործողությունները՝ հղում անելով մարտական գործողությունների պատճառով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճին։ Այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնում Հարավային Լիբանանում, մասնավորապես Նաբաթիե շրջանում Իսրայելի ռազմական գործողության սրման կապակցությամբ։ Նա դատապարտում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճը։ <...> Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Լիբանանի բանակի հրամանատարությունը հրամայել էր զորքերին ուժեղացնել Նաբաթիե նահանգի բնակեցված տարածքների պարեկությունը՝ Իսրայելի կողմից ռմբակոծություններից հետո։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)