Մոսկվայում հազվագյուտ սունկ են հայտնաբերել
Ռուսաստան
Մոսկվայի «Լոսինի Օստրով» ազգային պարկի դենդրոպարկում հազվագյուտ պեցիցա (Peziza) տեսակի սունկ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով ազգային պարկի հաղորդագրությանը։
Սունկը հայտնաբերվել է կոտոնեաստերի թփերի մեջ։ Պեցիցան սովորաբար աճում է բաց ավազոտ տարածքներում և առափնյա ավազաթմբերում, իսկ արտաքին տեսքով առանձնանում է փոքրիկ բաժակ հիշեցնող ձևով։
Ազգային պարկի մասնագետների խոսքով՝ պեցիցան կարևոր դեր ունի էկոհամակարգում․ այն քայքայում է օրգանական նյութերը և դրանք վերածում հողի համար անհրաժեշտ սննդանյութերի՝ նպաստելով հողի բերրիության պահպանմանը։
Բացի այդ, այս սունկը զգայուն է հողի խոնավության և բաղադրության փոփոխությունների նկատմամբ, ինչի շնորհիվ կարող է նաև շրջակա միջավայրի վիճակի բնական ցուցիչ համարվել։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)