Մոլդովան հրաժարվել է ԱՊՀ շրջանակում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաձայնագրից
Համաշխարհային Մամուլ
Մոլդովայի կառավարությունը միաձայն հավանություն է տվել ԱՊՀ շրջանակում մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև մարդու օրգանների և հյուսվածքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համաձայնագրի չեղարկմանը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վասիլե Տոֆանը։
Որոշումը Մոլդովայի՝ ԱՊՀ շրջանակում կնքված համաձայնագրերից աստիճանաբար դուրս գալու գործընթացի մի մասն է։ 2026 թվականի ապրիլին նախագահ Մայա Սանդուն ստորագրել էր ԱՊՀ-ից երկրի դուրս գալու ընթացակարգն ավարտող հրամանագրերը։
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնն ավելի վաղ քննադատել էր ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը՝ պնդելով, որ այն կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)