Մերցը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում խոշոր աղետից «միայն պատահականությամբ» են խուսափել
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքով հարձակման փորձը ամիսներ շարունակ նախապատրաստվել է Ռուսաստանում և ուղղված է եղել Գերմանիայի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Այս հարձակումը Ռուսաստանում ամիսներ շարունակ նախապատրաստվել է և նպատակաուղղված եղել Գերմանիայի դեմ։ Միայն պատահականության շնորհիվ է հաջողվել խուսափել խոշոր նյութական վնասներից և մարդկանց տուժելուց»,- Բունդեսթագում հայտարարել է Մերցը։
Կանցլերի հայտարարությունը վերաբերում է Լայպցիգի օդանավակայանում ավելի վաղ հայտնաբերված ԱԹՍ-ի հետ կապված միջադեպին, որի պատասխանատվությունը գերմանական կողմը վերագրում է Ռուսաստանին։
Մոսկվան հերքում է միջադեպին իր մասնակցությունը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ կտրուկ քննադատել էր այդ մեղադրանքները։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)