Իսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS»-ի բենզալցակայանի մեջ․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ փոխանցում է shamshyan.com-ը։
Երևանի բնակիչ 33-ամյա վարորդը «Opel» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է թիվ 15/1 հասցեում գործող «CPS» բենզալցակայանի գովազդային վահանակին և էլեկտրասյանը՝ կոտրելով դրանք։
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)