Ռուսաստանում հայտնել են՝ ինչպես են պատրաստվում Ուկրաինան կտրել ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումներից
Ռուսաստան
Ռուսաստանը պետք է խզի Ուկրաինա ՆԱՏՕ-ի սպառազինության մատակարարման ցամաքային և օդային ուղիները։ Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը։
Պատգամավորի պնդմամբ՝ ծովային ուղղությամբ մատակարարման շղթաների մի մասն արդեն խափանվել է։ «Շփման գծում գտնվող զինվորականներն ասում են, որ ավելի հեշտ է դարձել, ավելի քիչ զենք է մատակարարվում։ Այժմ պետք է այդ լոգիստիկ շղթաները խզել նաև ցամաքում և օդում»,- ասել է Կոլեսնիկը։
Նրա խոսքով՝ շուրջ 50 երկիր սպառազինություն է մատակարարում Ուկրաինային։ Միաժամանակ Կոլեսնիկը պնդել է, որ ուկրաինական բանակը գնալով ավելի սուր է զգում անձնակազմի պակասը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել էր, որ PURL ծրագրի շրջանակում դաշինքի անդամներն Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինություն գնելու նպատակով հատկացրել են ավելի քան 10 մլրդ դոլար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը