Գևորգ Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ համագործակցության հնարավորությունները
Արտաքին Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
Կողմերը քննարկել են DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները՝ շեշտադրելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ և առևտրային հանգույցի դիրքի ամրապնդումը։
Անդրադարձ է կատարվել Գյումրու «չոր նավահանգիստ» նախագծում DP World-ի հնարավոր ներգրավվածությանը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից պահեստային և մուլտիմոդալ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։
Պապոյանը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային լոգիստիկ ընկերությունների համար։
Հանդիպման ընթացքում կարևորվել է համագործակցության զարգացումը՝ Հայաստանի տարանցիկ և լոգիստիկ ներուժն արդյունավետ օգտագործելու և միջազգային առևտրային կապերն ընդլայնելու նպատակով։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)