Հունգարիան պարտվել է սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցով դատական վեճում
Աշխարհ
Եվրամիության դատարանը մերժել է Հունգարիայի հայցը, որով Բուդապեշտը վիճարկում էր սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների առաջին մասն Ուկրաինային տրամադրելու որոշումը։ Դատարանը նշել է, որ տվյալ հարցը դուրս է իր իրավասության շրջանակից։
Խոսքը Եվրոպական խաղաղության հիմնադրամի 2024 թվականի հունիսի 21-ի որոշման մասին է, որով ռուսական սառեցված ակտիվներից ստացված «արտակարգ եկամուտների» առաջին մասն ուղղվել էր Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելուն։ Հունգարիան պնդում էր, որ իրեն ապօրինի զրկել են այդ որոշման քվեարկությանը մասնակցելու իրավունքից։
Լյուքսեմբուրգում գործող դատարանը եզրակացրել է, որ որոշումը վերաբերում է ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակում քաղաքական ու ռազմավարական ընտրությանը և ենթակա չէ դատական վերահսկողության։
Դատարանի որոշումը հնարավոր է բողոքարկել երկու ամիս և տասը օրվա ընթացքում։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)