Ավինյանը հաստատել է․ Աջափնյակի մետրոյի ծրագրի ցանկում ռուսական ընկերություններ կան
Հայաստան
Աջափնյակի մետրոյի ծրագրի կառավարչի ընտրության համար արդեն կազմվել է հնարավոր ընկերությունների ցանկ, որում նաև ռուսական ընկերություններ կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ ընկերություններին հրավերներ կուղարկվեն, որից հետո մրցութային կարգով կընտրվի ծրագրի կառավարիչը։ Վերջինս, իր ինժեներներով, կիրականացնի նաև ծրագրի տեխնիկական վերահսկողությունը։
Ավինյանի խոսքով՝ ծրագրի հաջորդ փուլում պետք է ընտրվի մետրոյի շինարարությունն իրականացնող ընկերությունը։ Նա նշել է, որ կառուցողների մասով ևս որոշակի պատկերացումներ կան։
Ազատության ճշտող հարցին՝ հնարավո՞ր է ծրագրում ռուսական կողմի ներգրավումը, քաղաքապետը պատասխանել է, որ դա «ցույց կտա կյանքը»։ Միաժամանակ նա հաստատել է, որ դիտարկվող ընկերությունների ցանկում ռուսական ընկերություններ կան։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը