Գիտնականներն ուսումնասիրել են Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդները
Գիտություն և Մշակույթ
Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները նոր տվյալներ են ստացել Երկրին մոտեցող յոթ աստերոիդների մասին, որոնք կօգնեն ավելի ճշգրիտ գնահատել դրանց հնարավոր բախման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Icarus գիտական ամսագրում։
Մասնագետները որոշել են աստերոիդների չափերը, պտտման արագությունը, ձևը, մակերևույթի կազմը և ճշգրտել դրանց ուղեծրերը։ Ուսումնասիրված օբյեկտների չափերը տատանվում են մի քանի հարյուր մետրից մինչև մոտ երկու կիլոմետր, իսկ սեփական առանցքի շուրջ մեկ ամբողջական պտույտը տևում է 4-9 ժամ։ Բոլոր յոթ աստերոիդները դասվել են սիլիկատային տիպին։
Գիտնականների խոսքով՝ ստացված տվյալները հնարավորություն են տալիս մոդելավորել աստերոիդների մուտքը Երկրի մթնոլորտ և գնահատել հնարավոր բախման հետևանքները։
Հետազոտողները նախատեսում են շարունակել դիտարկումները՝ ներառելով նաև Ապոֆիս աստերոիդը, որը 2029 թվականի ապրիլի 13-ին Երկրին կմոտենա ավելի քան 32 հազար կիլոմետրից պակաս հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)