Գնահատվել է ռուսական ԿՎՆ հեռահար ԱԹՍ-ի արդյունավետությունը
Ռուսաստան
Ռուսական «Կնյազ Վանդալ Նովգորոդսկի» (ԿՎՆ) օպտիկամանրաթելային FPV ԱԹՍ-ի մեծ հեռահարությամբ տարբերակն արդյունավետությամբ զիջում է սովորական տարբերակին։ Այս մասին հայտարարել է «Ուշկույնիկ» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Չադաևը։
Նրա խոսքով՝ թռիչքի հեռավորության մեծացման հետ արդյունավետության որոշակի նվազումն անխուսափելի է։ Օպտիկամանրաթելային մալուխը բարակ է, և յուրաքանչյուր լրացուցիչ կիլոմետր մեծացնում է դրա կտրվելու վտանգը։ Այդ պատճառով 40 կմ հեռահարությամբ ԿՎՆ-ի՝ թիրախին հասնելու ցուցանիշն ավելի ցածր է, քան 15 կմ տարբերակինը։
Միաժամանակ Չադաևը նշել է, որ հեռահար տարբերակի ավելի ցածր արդյունավետությունը փոխհատուցվում է նրանով, որ այն հնարավորություն է տալիս հասնել ավելի մեծ հեռավորության վրա գտնվող կարևոր թիրախների։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ռազմական գործողությունների գոտի մատակարարվել են ԿՎՆ տեսակի միլիոնավոր ԱԹՍ-ներ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)