Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրում նշվում է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։
«Դրա ժամկետներն ու ժամանակը ՀՀ-ի ներքին գործընթացն են»,- նշել է Բայրամովը։
Ադրբեջանը նախկինում ևս Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներկայացրել է որպես խաղաղության գործընթացի կարևոր պայման, մինչդեռ հայկական կողմը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանի ներքին հարցն է։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)