Ֆրանսիայում բենզինի գինը ռեկորդային մակարդակի է հասել
Աշխարհ
Ֆրանսիայում բենզինը կտրուկ թանկացել է։ Ամենապահանջված SP95-E10 տեսակի բենզինի միջին գինը հասել է մեկ լիտրի դիմաց 2,121 եվրոյի, հայտնում է Libération-ը։
Պարբերականի տվյալներով՝ Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր այս տեսակի վառելիքը Ֆրանսիայում երբեք այսքան թանկ չի եղել։ Le Monde-ն իր հերթին նշում է, որ փետրվարի վերջի համեմատ բենզինի գինն աճել է շուրջ 40 եվրոցենտով։
Թանկացել է նաև դիզելային վառելիքը․ սեպտեմբերի 8-ի դրությամբ դրա գինը հասել է մոտ 2,28 եվրոյի մեկ լիտրի դիմաց։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելուց հետո Եվրոպան էներգետիկ ոլորտում ավելի կախված է դարձել ԱՄՆ-ից։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)