Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ
Աշխարհ
Շվեյցարիայի Տիչինո կանտոնի Պիոտտա բնակավայրում գտնվող «Ռիտոմ» հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ տուժել է, հայտնում է 20 Minuten-ը։
Պայթյունի հետևանքով շենքի մի մասը փլուզվել է։ Լրատվամիջոցի տվյալներով՝ չի բացառվում, որ փլատակների տակ մարդիկ լինեն։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները, իսկ տարածքը շրջափակվել է ոստիկանության կողմից։
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Առայժմ նաև հստակեցվում է՝ միջադեպը տեղի է ունեցել գործող հիդրոէլեկտրակայանում, թե նոր կառուցվող օբյեկտում, որի շահագործումը նախատեսված է սկսել 2027 թվականին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)