Ամերիկյան եկեղեցական պատվիրակությունը վերահաստատել է զորակցությունը Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին
Հայաստան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության պատվիրակությանը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ուղեկցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման, քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և եկեղեցիների միջև համագործակցության ամրապնդման հարցերը։
Գարեգին Երկրորդը անդրադարձել է տարածաշրջանում շարունակվող հակամարտություններին և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին։ Նա մասնավորապես բարձրաձայնել է բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության հարցերը։
Կաթողիկոսը խոսել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը ցուցաբերվող աջակցության համար։
Պատվիրակության անդամները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ամերիկյան եկեղեցական ու հասարակական շրջանակներում հայ ժողովրդի խնդիրների և Հայ Եկեղեցու առաքելության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման աշխատանքները։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)