Telegraph. Բրիտանացի պահեստազորայինները ավելի քիչ կծառայեն բյուջեի կրճատման պատճառով
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում պահեստազորայինները կծառայեն ավելի կարճ ժամկետով՝ բյուջետային սահմանափակումների պատճառով, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Հոդվածի համաձայն՝ բանակի պահեստազորի հրամանատարներին տեղեկացվել է պահեստազորի վրա ծախսերը մինչև տարեվերջ կրճատելու անհրաժեշտության մասին։ Հրատարակությունը հաղորդում է, որ կրճատումները, ինչպես սպասվում է, կնվազեցնեն յուրաքանչյուր պահեստազորի միջին ծառայության տևողությունը չորսից վեց օրով։ Սա պետք է ազդի ոչ միայն պահեստազորի պատրաստության, այլև այլ առաքելությունների վրա, այդ թվում՝ կարևորագույն ազգային ենթակառուցվածքների պաշտպանության և կիբեռհարձակումների դեմ պայքարի վրա։
The Daily Telegraph-ի համաձայն՝ Թագավորական ռազմաօդային ուժերի և Թագավորական նավատորմի պահեստազորի ուժերին նույնպես հանձնարարվել է խնայողություններ գտնել ընթացիկ ֆինանսական տարում, սակայն կրճատումներից ամենաշատը կտուժի բանակի պահեստազորը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)