Լեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո ռազմական օգնություն
Աշխարհ
Լեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթ, որը կներառի նաև հակաօդային պաշտպանության համակարգեր։ «Պոլսատ» հեռուստաընկերությանը հայտարարել է պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։
«Լեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո՝ օգնության փաթեթի շրջանակներում», - հայտարարել է Զալևսկին։ Նա մանրամասնել է, որ տրանշը կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 8-ին «Ռամշտայն»-ի վերջին հանդիպումից հետո հայտարարել է արևմտյան երկրներից ռազմական օգնության նոր տրանշերի մասին։
Կիևը մշտապես պնդում է Արևմտյան ռազմական օգնության մատակարարումների ավելացման վրա։ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Կիևին արևմտյան զենքի մատակարարումները և ուկրաինական զորքերի մարզման հարցում օգնությունը միայն երկարաձգում են հակամարտությունը և չեն փոխում մարտադաշտում իրավիճակը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)