Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ․ Բայրամով
Աշխարհ
Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացն իրականացվելու է հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։
Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
«Պայմանավորվածություն կա այն հարցի շուրջ, թե որ ուղղությունից պետք է սկսվի և հետագայում առաջ ընթանա մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա համաձայնություն և փոխըմբռնում այն հարցում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ավելի բարդ՝ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և առաջ կգնան հյուսիսից հարավ»,- հայտարարել է նա։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)