Times. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում չեղարկվել են ավելի քան 1900 ժամանող և մեկնող չվերթներ օդային երթևեկության կառավարման համակարգում տեղի ունեցած խոշոր տեխնիկական խափանման պատճառով, հաղորդում է The Times թերթը՝ հղում անելով օդային երթևեկության հետևման Cirium ընկերությանը։
Մասնագետները նշում են, որ չվերթների չեղարկումները շարունակում են խաթարել Հիթրոուի, Գատվիկի, Ստանստեդի, Լոնդոն Սիթիի և այլ օդանավակայանների գործունեությունը։
Մեծ Բրիտանիայում օդային երթևեկության կառավարման համար պատասխանատու Ազգային օդային երթևեկության ծառայությունների (NATS) ղեկավար Մարտին Ռոլֆը բացառել է կիբերհարձակման հնարավորությունը։ Նա ասել է, որ կիրականացվի մանրակրկիտ հետաքննություն։
Կարգավորող մարմինը՝ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը, պահանջել է, որ NATS-ը ներկայացնի միջադեպի վերաբերյալ ամբողջական զեկույց՝ նախքան Մեծ Բրիտանիայում «օդային երթևեկության կառավարման համակարգի անվտանգ գործունեությունը ապահովելու» համար հետագա գործողությունների անհրաժեշտությունը քննարկելը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)