Կրեմլը մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Աշխարհ
Կրեմլը մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր կետերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին Մոսկվայում և Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների միջև կայանալիք շփումներից հետո հնարավոր կլինի մշակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսման ճանապարհային քարտեզ։
«Մենք չէինք ցանկանա և հրապարակայնորեն չենք քննարկի որևէ կետ», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլի կարծիքով որ կետերը պետք է ներառվեն նման ճանապարհային քարտեզում։
Նա պարզաբանել է, որ այս պահին կարգավորման պաշտոնական ծրագրեր չկան, բայց կա եռակողմ բանակցությունները վերսկսելու ընդհանուր քաղաքական ցանկություն։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)