Իսպանիայի վարչապետը կոչ է արել ավելի լավ պատրաստվել «հարձակումներին», ինչպիսին տեղի ունեցավ Սեուտայում
Աշխարհ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ թագավորությունը պետք է ավելի լավ պատրաստ լինի «հարձակումներին», ինչպիսին տեղի ունեցավ ինքնավար Սեուտա քաղաքում։
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները չէին սպասում քաղաք անօրինական միգրանտների այդքան մեծ հոսք։ Վարչապետը կարծում է, որ պետությունը պետք է բարելավի իրավիճակը մի քանի ոլորտներում։
«Առաջինը այն է, թե ինչպես ենք մենք պատրաստվում այս տեսակի հիբրիդային հարձակմանը», - ասել է վարչապետը TVE-ին տված հարցազրույցում։
Նա կարծիք է հայտնել, որ սահմանային վերահսկողության մեջ ներդրումները պետք է զգալիորեն ավելացվեն։
Սանչեսը կարծում է, որ Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի համար «ավելի քան երբևէ անհրաժեշտ է» այցելել Սեուտա և Մելիլյա ինքնավար քաղաք։ Սակայն վարչապետը չի նշել, թե երբ կարող է տեղի ունենալ նման այցը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)