Թուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովում
Աշխարհ
IHA լրատվական գործակալությունը հայտնում է, որ մասնավոր ինքնաթիռը, որի մեջ երկու մարդ կար, արտակարգ վայրէջք է կատարել ծովում՝ թուրքական Ռիզե նահանգի ափերի մոտ։
«Վրաստանի Բաթումի քաղաքից մեկնող ինքնաթիռը, որի մեջ երկու Բելգիայի քաղաքացիներ էին, արտակարգ վայրէջք է կատարել ծովում՝ Ռիզե նահանգի ափերի մոտ», - հաղորդում է գործակալությունը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ափային պահպանությունը ինքնաթիռը ափ է դուրս բերել, իսկ փրկված բելգիացիները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ պարզաբանել է, որ փրկված օտարերկրացիները գիտակցության մեջ են եղել: Նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռը սկզբում ուղևորվում էր Օրդուի օդանավակայան, սակայն շարժիչի խափանման պատճառով չի կարողացել հասնել այնտեղ:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)