Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան Հրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Աբրահամյան Ուիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ Axios Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը 10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասին 

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Գիտություն և Մշակույթ

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին։ 15 տարեկան սովորողների շրջանում անցկացված հետազոտությունն իրականցվել է 3 ուղղությամբ՝  ընթերցանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ։ PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ․ այն ցույց է տալիս, թե որքանով է սովորողը կարողանում գիտելիքը կիրառել տարբեր իրավիճակներում։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, 2025 թվականի ստուգատեսին մասնակցել է 91 երկիր։ Հայաստանում  գնահատումն իրականացվել է 2025 թ․ մարտ-մայիս ամիսներին, որին մասնակցել է մոտ 7000 սովորող 295 դպրոցից։

PISA-2025 միջազգային հետազոտության հիմնական արդյունքները ներկայացվել են այսօր՝ կրթության ոլորտի պատասխանատուների, միջազգային գործընկերների, փորձագետների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանը, Քրիստինա Թաթարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Յոհան Հեսսեն, ոլորտային կառույցների պատասխանատուներ:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը երկար տարիներ եղել է կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից մեկը։ 2022 թվականից մեկնարկած նախապատրաստական աշխատանքներից հետո՝ 2025 թվականին, Հայաստանը հնարավորություն է ունեցել առաջին անգամ լիարժեք մասնակցելու հետազոտությանը։

«PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ

PISA միջազգային հետազոտության արդյունքները մի կողմից բացահայտում են Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները, մյուս կողմից՝ փաստում, որ ոլորտում մեկնարկած բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։  Անդրադառնալով միջազգային անկախ գնահատման կարևորությանը՝ նախարարը նշել է, որ նմանօրինակ հետազոտությունները հնարավորություն են տալիս հասկանալու ոչ միայն երկրի կրթական համակարգի ուժեղ և թույլ կողմերը, այլև Հայաստանի արդյունքները համադրելու մասնակից այլ երկրների ցուցանիշների հետ։

Ըստ նախարարի՝ հետազոտությամբ արձանագրված խնդիրների զգալի մասն արդեն իսկ ամրագրված է կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ, որի լուծման ուղղությամբ նախանշված են համապատասխան քայլեր։

Հետազոտության արդյունքները պետք է դառնան մասնագիտական քննարկման առարկա

Նախարարը փաստել է՝ արդյունքները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան մասնագիտական քննարկման առարկա՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների առավել արդյունավետ պլանավորման համար։ Առաջիկայում նախատեսվում են թեմատիկ քննարկումներ՝ ուսուցիչների, դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի փորձագետների և այլ մասնագետների մասնակցությամբ։ 

«Ուսուցիչների հետ միասին պետք է հասկանանք՝ որտեղ են մեր հիմնական խնդիրները և ինչ կարող ենք անել իրավիճակը բարելավելու համար։ Առանձին ուշադրություն է դարձվելու դպրոցների արդյունավետ կառավարմանը, որը շարունակում է մնալ հանրակրթության համակարգի առանցքային մարտահրավերներից մեկը, ինչը որոշակիորեն արտացոլված է նաև PISA-ի արդյունքներում»,- ընդգծել է նախարարը։

Սովորողների մոտիվացիայի բարձրացումը՝ կարևոր ուղղություն

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ PISA-ի արդյունքները ցույց են տալիս, որ կարևոր խնդիրներից մեկը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է․ «Այս խնդրին առավել մեծ ուշադրություն դարձնելու, կիրառվող մոտեցումները վերանայելու և սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսություն ձևավորելու անհրաժեշտություն ունենք։ Կարևոր է հասկանալ, թե ինչ գործոններ են ազդում սովորողների մոտիվացիայի վրա, և ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ կրթական գործընթացում՝ նրանց հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը մեծացնելու համար»։

Ըստ նախարարի՝ PISA-ի արդյունքներն ընդգծում են նաև կրթական միջավայրի և ենթակառուցվածքների կարևորությունը։ Այս համատեքստում շարունակվելու են դպրոցների պայմանների բարելավմանն ուղղված պետական ծրագրերը՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են նոր չափորոշչի ազդեցությունը գնահատելու համար

2025 թվականին PISA հետազոտությանը մասնակցած 15-ամյա սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախկին պետական չափորոշչով։ Հետևաբար, ինչպես նախարարն է փաստել, ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինի համադրել նոր չափորոշչի ներդրումից հետո արձանագրվող արդյունքային տվյալների հետ։

Ըստ նախարարի՝ հետազոտությունն առանձնապես տեսանելի է դարձրել սովորողների՝ ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու խնդիրը։

 «Կրթական բարեփոխումների արդյունքը կախված է նաև այն բանից, թե որքանով է այն գործնականում կիրառվում դպրոցներում և դասասենյակներում։ Հենց այս մարտահրավերի հաղթահարմանն է ուղղված նաև հանրակրթության նոր պետական չափորոշիչը։ Այս տվյալները մեզ համար ելակետային են. դրանք ցույց են տալիս իրավիճակն այնպիսին, ինչպիսին այն եղել է մինչև նոր չափորոշչի ամբողջական ներդրումը։ Հույս ունեմ, որ չորս տարի հետո արդեն կկարողանանք տեսնել նոր չափորոշչի ազդեցությունը և արդյունքների փոփոխությունը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ ուսուցիչները պետք է աշխատեն նոր չափորոշչին համապատասխան մշակված նյութերով և դասագրքերով։

Միաժամանակ նա ընդգծել է՝ Հայաստանի դպրոցներն ունեն ուժեղ կողմեր (հարմարվողականություն, նպատակադրում, դպրոցի արժեքի գիտակցում և այլն), որոնք կարող են հիմք դառնալ հետագա բարեփոխումների և կրթության որակի բարելավման համար։

«PISA-ի  հետազոտության արդյունքները պետությունների համար կարևոր հնարավորություն են՝ գնահատելու կրթական համակարգերի առաջընթացը և նախանշելու հետագա քայլերը, ապահովելու դրանց շարունակական զարգացումն ու որակյալ ուսումնառությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում որակյալ կրթության հետագա բարելավմանն ուղղված քայլերին՝ հօգուտ բոլոր երեխաների»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է տվյալների վերլուծությանը, ազգային զեկույցի մշակմանը և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացմանը։

PISA-ի  հետազոտության արդյունքների ազգային զեկույցը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Թամարա Ալեքսանյանը։ Միջազգային հետազոտության ընդհանուր տվյալները ներկայացրել է ՏՀԶԿ ներկայացուցիչ, վերլուծաբան Գրեյսլին Լիին»,- նշված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է
Ամենադիտված