Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT 

Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը

Աշխարհ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սեպտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել Ժողովրդական սկուպշչինայի արձակման մասին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 7-ին Սերբիայի կառավարությունը պաշտոնապես առաջարկել է նախագահին արձակել խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ։ Քվեարկությունը տեղի կունենա սահմանված ժամկետից զգալիորեն շուտ․ հերթական խորհրդարանական ընտրությունները սպասվում էին միայն 2027 թվականի դեկտեմբերին։ 

Վուչիչն իր որոշումը հիմնավորել է հասարակության մեջ պահպանվող լարվածությամբ և քաղաքական տարաձայնություններով։ Նրա խոսքով՝ ընտրությունների հետագա հետաձգումը կարող է վտանգի տակ դնել Սերբիայում ժողովրդավարական գործընթացների կայունությունը, ինչպես նաև նախապատրաստումը «ԷՔՍՊՈ 2027» միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու Բելգրադում։ 

«Հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ հենց հիմա մենք դեռ կարող ենք նախապատրաստվել «ԷՔՍՊՈ»-ին և աշխատել այն բանից հետո, երբ ընտրություններում որոշում կայացվի այն մասին, թե ով է Ձեր անունից ղեկավարելու Սերբիայի կառավարությունը», — հայտարարել է նախագահը։ 

Վուչիչի որոշումն անսպասելի չէր․ դեռ հունիսին նա ազդարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին։ 

Նախագահի հայտարարությանը նախորդել էին տևական և մասշտաբային հակակառավարական բողոքի ցույցեր, որոնք սկսվել էին 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանում ծածկի փլուզումից հետո։ Ողբերգության հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին և հանդես են գալիս կոռուպցիայի դեմ։ 

Նաև Վուչիչը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարությունից մի քանի օր անց նախագահական պաշտոնը լքելու մտադրության մասին։ Սերբիայի նախագահը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով և ավելի վաղ հայտնել էր խորհրդարանական ընտրություններին որպես վարչապետի թեկնածու մասնակցելու մտադրության մասին։ Կառավարող «Սերբական առաջադիմական կուսակցությունն» արդեն առաջադրել է նրան այդ պաշտոնում՝ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում։ 

Վուչիչի խոսքով՝ արտահերթ ընտրությունների արդյունքները պետք է հստակ ցույց տան քաղաքացիների կամքը և որոշեն Սերբիայի զարգացման հետագա ուղղությունը։ Ընդ որում, ընդդիմությունն ու բողոքի ցույցերի մասնակիցները նախագահին և նրա դաշնակիցներին մեղադրում են կոռուպցիայի, ԶԼՄ-ների վրա ճնշումների և ավտորիտար ղեկավարման մեթոդների մեջ։ Վուչիչն ու նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից
Ամենադիտված