Հայրը աղջկան փոխանակել է կովի հետ
Թուրքիա
Անկարայի դատարանը հարկադրել է Թուրքիայի քաղաքացի ոմն Ալիին պարտադիր հարկադիր բուժում ընդունել: Ալիին մեղավոր են ճանաչել մեկ կովի դիմաց իր աղջկան բռնի ամուսնացնելու համար. գրում է թուրքական Radikal-ը:
Պարբերականը գրում է, որ Ալին բնակվում է Անկարա նահանգի Կորկուտ գյուղում: Նա ֆիզիկական բռնություն է գործադրել աղջկա նկատմամբ՝ ստիպելով ամուսնանալ: «Ամեն ինչ արդեն պայամանավորված էր, և ես նրա դիմաց մեկ կով էի ստացել»,- հայտարարել է հայրը դատարանում:
Աղջիկը դատի էր տվել հորը: Դատարանը հարկադրել է աղջկա հորը ստիպողական պարտադիր բուժում անցնել և արգելել է մոտենալ աղջկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)