Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան 

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի պետական համալսարանի շուրջ նոր կրքեր են բորբոքվել։ Սեպտեմբերի 11-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, դրա նախընթաց շրջանում բազմաթիվ խախտումներ են արձանագրել հասարակական գործիչները, նաև դասախոսները։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ահազանգում է՝ ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում։ «Իսկ այդ ապօրինության գլխին կանգնած է Հոգաբարձուների խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ։ Օգոստոսի 13-ին համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը հարցման կարգով նիստ է գումարել։ Դա նշանակում է, որ ոչ թե ինչ-որ մի սենյակում հավաքվել են, այլ որոշումներն ի սկզբանե պատրաստել են և ուղարկել Հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Նիստ են գումարել և մի շարք որոշումներ ընդունել։ Այդ թվում՝ որոշում են ընդունել հայտարարել համալսարանի ռեկտորի մրցութային ընտրություն։ Օգոստոսի 14-ին համալսարանի կայքէջում տեղադրվել է ռեկտորի մրցութային ընտրության մասին հայտարարություն։

Ինչո՞ւ եմ սա համարում ապօրինություն։ Ըստ համալսարանի կանոնադրության, ռեկտորը, որն ընտրովի պաշտոն է, ընտրվում է Հոգաբարձուների խորհրդի նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով։

Ընտրվելուց հետո նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին է ընտրվել համալսարանի ռեկտոր, և նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը լրանալու է 2026 թվականի դեկտեմբերի 17-ին, բայց նրա լիազորությունների ժամկետի ավարտից ավելի քան չորս ամիս առաջ տրվում է նոր մրցույթի հայտարարություն։ Սա գնահատում եմ որպես համալսարանի կանոնադրության խախտում, որովհետև եթե ռեկտորի ընտրության մրցույթի հայտարարություն են տալիս, նշանակում է՝ ռեկտորի թափուր պաշտոն է առաջանում։ Արդյոք լիազորությունների ժամկետի ավարտից չորս ամիս առաջ կարելի՞ է համարել, որ ռեկտորի պաշտոնը թափուր է։ Կարելի էր նույն հաջողությամբ մեկ կամ երկու տարի առաջ հայտարարել։ Այստեղ խելամտության ինչ-որ չափանիշ պետք է լինի։ Սովորաբար նման հայտարարություններն արվում են մեկ ամիս առաջ»,-ասում է Սողոմոնյանը։

Լավ, ո՞րն է այսպիսի խախտման պատճառը։ Մեր զրուցակցի կարծիքով, պատճառն այն է, որ Հովհաննես Հովհաննիսյանը լինի մրցակցությունից դուրս, այսինքն՝ փաստացի խախտվում է ընտրության մրցակցայնության սկզբունքը։ «Հայտարարությունը տրվում է օգոստոսի 14-ին, դա ակադեմիական համայնքի համար արձակուրդային շրջան է։ Ըստ հայտարարության՝ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է դրվում օգոստոսի 31-ը։ Ակադեմիական կյանքն ակտիվանում է մոտավորապես օգոստոսի 23-ից, դասախոսների համար՝ ավելի շատ սեպտեմբերի 1-ից։ Մարդիկ, ովքեր կարող էին լինել պոտենցիալ հավակնորդներ այդ պաշտոնի համար, արձակուրդային բուն շրջանի մեջ են, և հանկարծ սեպտեմբերին անակնկալի են գալիս, որ հանգստի շրջանում ռեկտորի պաշտոնի մրցույթ է հայտարարվել։ Մանրամասնենք, թե ինչ պետք է անի պոտենցիալ հավակնորդը։ Պետք է կազմի հավակնորդի ծրագիր, որպեսզի մասնակցի մրցույթին։ 14 անուն փաստաթուղթ են պահանջում, որոնցից կարևորագույնն այս պարագայում համարում եմ հավակնորդի ծրագիրը, որը նա պետք է ներկայացնի Հոգաբարձուների խորհրդին։ Ըստ ֆորմալ ընթացակարգի, Հոգաբարձուների խորհուրդը պետք է ծանոթանա այդ ծրագրի հետ, ընտրության օրը ռեկտորի թեկնածուները ելույթներ ունենան, նրանց հարցեր տան և այլն։ Ցանկացած պոտենցիալ հավակնորդ, որը մտածում էր՝ առաջադրել իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնի համար, գիտեր, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը լինելու է դեկտեմբերին, քանի որ Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Մարդն ունենում է աշխատելու տևական ժամանակ՝ բոլոր փաստաթղթերը հավաքելու, ծրագիր կազմելու, որովհետև այն ստեղծագործական շարադրություն չէ, որ գրես, պետք է տվյալներ ուսումնասիրես և այլն։ Իսկ այս իրավիճակում Հովհաննես Հովհաննիսյանը ձեռք է բերում մրցակցային անհամաչափ ու անթույլատրելի առավելություն իր պոտենցիալ մյուս մրցակիցների նկատմամբ։ Պատահական չէ, որ փաստաթղթերի ընդունման ժամկետն ավարտվում է օգոստոսի 31-ին, և բացի Հովհաննես Հովհաննիսյանից, ոչ ոք չի դիմել մրցույթին մասնակցելու համար։ Սեպտեմբերի 2-ին համալսարանի կայքէջում դրվել է հայտարարություն, որից պարզ է դառնում, որ ռեկտորի միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Այս ամենն էլ բավարար չէ, պարզվում է, որ օգոստոսի 13-ի՝ հարցման կարգով նիստի ընթացքում ընդունվել է ռեկտորի ընտրության նոր ընթացակարգ։ «Գործողը ճանաչել են ուժը կորցրած, նոր ընթացակարգ են մշակել, ընդունել, բայց այն չեն հրապարակել։ Հավակնորդի համար կարևո՞ր է տեղյակ լինել այդ նոր ընթացակարգին։ Օրինակ՝ հասկանա, թե որքան է լինելու ելույթի տևողությունը, ինչպես է տեղի ունենալու ձայների հաշվարկը, բազմաթիվ հարցեր կան։ Ընթացակարգը չտեղադրելով՝ ինֆորմացիոն «բլոկադայի» են ենթարկում ցանկացած պոտենցիալ հավակնորդի և իրականացնում ռեկտորի ընտրություն»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԵՊՀ ռեկտորի ընտրության նոր և չհրապարակված ընթացակարգի, ռեկտորի՝ ժամանակից շուտ անցկացվելիք ընտրության և այլ հարցերի մասին պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանին։ Արձագանքեց՝ կճշտի, թե արդյոք համալսարանն ունի՞ դիրքորոշում այդ հարցերի վերաբերյալ, ու հավելեց՝ և՛ ունենալու, և՛ չունենալու դեպքում կապ կհաստատի մեզ հետ։ Մինչ աշխատանքային օրվա ավարտը նա մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեց, ինչպես նաև չպատասխանեց մեր հեռախոսազանգին, թեպետ մենք տեղեկացրել էինք, որ հրապարակում ենք պատրաստում, որը տպագրվելու է հաջորդ օրվա (այսօրվա) համարում։ Այդուամենայնիվ, մենք էլի պատրաստ ենք հրապարակել ԵՊՀ-ի տեսակետը այս հարցերի վերաբերյալ, եթե, իհարկե, կա տեսակետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը
Ամենադիտված